211652_close_icon
views-count6027 դիտում article-date 19:58 16-09-2022

Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը լայնածավալ էսկալացիայի ցանկություն չունեն․ Ալիևը՝ Պուտինին

Tert.am-ը գրում է. Սամարղանդում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագար Իլհամ Ալիևի հանդիպումը։

Պուտինը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման առնչությամբ։

«Այսօր բոլորիս շատ մտահոգում է իրավիճակի սրացումը հայ-ադրբեջանական սահմանին, այդ մասին Ձեզ հետ խոսել ենք։ Համակարգված ջանքերը «կարողացան կասեցնել էսկալացիան», սակայն իրավիճակը դեռ շարունակում է լարված մնալ»,-ասել է Պուտինը, նաև տեղեկացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած զրույցի մասին։

Ի պատասխան Ալիևը նշել է․ «Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը լայնածավալ էսկալացիայի ցանկություն չունեն»։

Նմանատիպ նյութեր