211652_close_icon
views-count632 դիտում article-date 18:29 16-09-2022

Արցախի խորհրդարանի պատգամավորները հանդիպել են ՀՀ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ

Սեպտեմբերի 16-ին ԱՀ Ազգային ժողովի պատվիրակությանը ընդունել են ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, պաշտպանության և  անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, Հայաստանի և Արցախի շուրջ առկա մարտահրավերները։

Երկուստեք կարևորվել է արտաքին մարտահրավերներին դիմակայելու գործում համաժողովրդական համախմբվածությունն ու համերաշխությունը։

ԱՀ ԱԺ լրատվության և
հանրության հետ
կապերի բաժին

 

Նմանատիպ նյութեր