211652_close_icon
views-count1098 դիտում article-date 17:58 16-09-2022

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Խորենացի փողոց- Մաշտոցի պողոտա հատվածում

Հարգելի քաղաքացիներ,
մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 18-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խորենացու Զաքյան փողոցների խաչմերուկում:

Նախկինում Խորենացու փողոցով դեպի Մաշտոցի պողոտա երթևեկելիս աջ եզրային գոտուց թույլատրվում էր երթևեկել միայն դեպի աջ, իսկ ձախ գոտուց՝ բոլոր ուղղություններով:

Փոփոխությունից հետո աջ եզրային գոտուց կթույլատրվի ուղիղ և աջ, իսկ ձախ գոտուց՝ ուղիղ և ձախ:

Երևանի քաղաքապետարանի
աշխատակազմի լրատվության
 վարչություն

Նմանատիպ նյութեր