211652_close_icon
views-count563 դիտում article-date 16:59 16-09-2022

Ապարանի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին սահմանային անցակետում

Ոստիկանության Ապարանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 15-ին, ժամը 02.50-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և ոստիկանության Ապարանի բաժին է տեղափոխվել 35-ամյա Թենգիզ Մ.-ն, որը ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը) և 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր