211652_close_icon
views-count1543 դիտում article-date 16:42 16-09-2022

Մեր արձագանքը ոչ թե Ադրբեջանին միջազգային հանցագործ, ցեղասպան անվանելն է, այլ «խաղաղության օրակարգը». Վարդեւանյան

Զինված ուժերի ԳՇ պետը այսօր հայտնել է, որ ադրբեջանի զինված ուժերը մեր բանակի ԿԻՆ զինվորի դեպքում. «Կտրել են ոտքերը, մատները, տկլորացրել են»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:

Նա նաեւ նշել է. «Հենց նույն օրը մի քանի ժամ առաջ օրվա իշխանության ամենաբարձր պաշտոնատար անձը հայտնում է, որ «Ստեղծված իրավիճակը որեւէ կերպ չի նսեմացնում խաղաղության օրակարգի կարեւորությունը»:

Այսինքն ոչ թե միջազգային հանցագործ, ահաբեկիչ, ցեղասպան անվանելը, միջազգային իրավական պատիժ պահանջելը, դրա ուղղությամբ պետական քաղաքականության իրացումն է, միջազգային քրեական դատարանի ուղղությունն է, բանակի ռեսուրսն ավելացնելն է օրվա իշխանությունների արձագանքը, այլ «խաղաղության օրակարգ»..:

Եթե այս ամենը կարդալով այլ տարբերակ քան օր առաջ այս իշխանությունների հեռացումն է, գնալն է, հեռանալն է, գոյություն ունի խնդրում եմ ասեք»:

Նմանատիպ նյութեր