211652_close_icon
views-count535 դիտում article-date 15:12 16-09-2022

Ադրբեջանի ագրեսիան հարձակում էր Հայաստանի տնտեսական առաջընթացի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ ագրեսիա է նաև հայկական ժողովրդավարության դեմ: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, թե, ի հեճուկս բոլոր հարձակումների, Հայաստանը շարունակելու է ժողովրդավարական բարեփոխումների գործընթացները, այդ թվում՝ տնտեսական։

«Մենք պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք բանակի բարեփոխումներին», - ասաց վարչապետը։

Փաշինյանը հայտարարեց, թե ստեղծված իրավիճակը որևէ կերպ չի նսեմացնում խաղաղության օրակարգի կարևորությունը, ընդհակառակը, ավելի է ընդգծում դա. «Հայաստանի պետական շահը պետք է դառնա որոշումների կայացման հիմնական ուղենիշ ու մենք պետք է առաջնորդվենք այս տրամաբանությամբ:

Մենք նշել ենք երեք առաջնահերթություն, որոնց վրա պետք է կենտրոնանանք եւ աշխատենք. Առաջինը խաղաղությունն է, երկրորդը կրթությունն է, երրորդը զինված ուժերի բարեփոխումները: Այս երեք առաջնահերթություններն են, որ պետք է ապահովեն մեր երկրի անվտանգությունը եւ իրական զարգացումը, որը երկարաժանմկետ առումով պետք է լուծի ՀՀ հարատեւության խնդիրը»,-ասաց վարչապետը:

Նմանատիպ նյութեր