211652_close_icon
views-count1945 դիտում article-date 14:44 16-09-2022

Անընդունելի է սահմանազատման գործընթացը տարածքային պահանջներ առաջադրելու նպատակով օգտագործելու ցանկացած փորձ. Փաշինյան

Հայաստանը նախկինի պես ներգրավված է բանակցային գործընթացում, այդ թվում սահմանների դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հարցով աշխատանքային խումբն աշխատում է: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր դիրքորոշումը շատ հստակ է, որ մենք, այո, բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկելու ենք կարգավորումների, տևական կայունության և խաղաղության հասնելու համար և սահմանների դեմարկացիայի, դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի գործունեության առումով ուզում եմ ընդգծել, որ մեզ համար անընդունելի է այդ գործընթացը տարածքային պահանջներ և նկրտումներ առաջադրելու նպատակով օգտագործելու ցանկացած փորձ: Էլի եմ ասում՝ ՀՀ-ն 29․800 քառակուսի կիլոմետր տարածք ունի և այդ տարածքի որևէ միլիմետրը քննարկման առարկա լինել չի կարող»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ դիրքորոշումը որևէ հանգամանքի ներքո փոփոխության ենթակա չեն:

Նմանատիպ նյութեր