211652_close_icon
views-count1007 դիտում article-date 13:53 16-09-2022

Վայոց Ձորում տուժել են հյուրատներ, Կեչուտի ջրամբարի վրա 2 արկ է ընկել, վնասվել է Ջերմուկի ճոպանուղին. Փամբուխչյան

Կառավարության այսօրվա նիստում Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը վարչապետի խնդրանքով ներկայացրեց, թե վերջին օրերին Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով ինչ քաղաքացիական ենթակառուցվածքներ են վնասվել:

Փամբուխչյանը նշեց, որ ստացված զանգերով ունեն բավականին մեծ ցանկ՝ հասցեներով, անուններով:

«Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով Վայոց Ձորում տուժել են հյուրատներ, առողջարան, Կեչուտի ջրամբարի վրա է երկու արկ ընկել, ճոպանուղին, փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի շենքը, եւ մարդկանց անձնական օգտագործման մեքենաներ եւ այլ գույքեր: Նաեւ ունենք էլեկտրմատակարարման գծերի հետ կապված խափանում. հատկապես Սյունիքի մարզում, Սիսիան համայնքի Վաղատին, Որոտանավան, Շամբ, Դարպաս, Գետաթաղ, Լոր, Լեռնաշեն, Դաստակերտ բնակավայրերը սպասարկող էլեկտրամատակարարման գիծը:

Մենք ունենք նաեւ շտապօգնության մեքենաներ, որոնք ռմբակոծության հետեւանքով վնասվել են կրկին Սյունիքի մարզում:

Գեղարքունիքի  մարզում վնասվել են հիմնականում մարդկանց տները, հեկտարներով ցորենի, գարու արտեր, Սոթքում 55-60 տուն է վնասվել, անասնագոմեր, գազամատակարարման բզմաթիվ խողովակներ են վնասվել եւ մասնավոր մեքենաներ»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր