211652_close_icon
views-count1135 դիտում article-date 13:17 16-09-2022

Այսօրվա դրությամբ մեր հաստատված զոհերի թիվը 135 է, ցավոք, այդ թիվը դեռևս վերջնական չէ. Փաշինյան

Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը ագրեսիա են իրականացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ եւ ՀՀ զինված ուժերի բազմաթիվ ներկայացուցիչներ, զինվորներ հայրենիքի պաշտպանության դիրքերով անձնուրացաբար զոհել են իրենց կյանք. Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր զոհերի հիշատակը: Այս մասին Կառավարության այսօրվա նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօրվա դրությամբ մեր հաստատված զոհերի թիվը 135 է, բայց ցավոք մենք գիտենք, որ այդ թիվը դեռեւս վերջնական չէ: Ունենք նաեւ բազմաթիվ վիրավորներ»,-ասաց նա:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ օպերատիվ իրավիճակը այս պահին գնահատվում է հարաբերական հանգիստ. «Երեկ գիշերվա ընթացքում հրադադարի ռեժիմը պահպանվել է ըստ էության: Կարող եմ նշել, որ զինված ուժերը կարողանում են կատարել իրենց առջեւ դրված խնդիրը»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր