211652_close_icon
views-count32607 դիտում article-date 11:44 16-09-2022

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. 30-ամյա տղամարդը Ծաղկաձոր քաղաքի «Ալվա» հանգստյան տան մոտ կվադրոցիկլով վթարի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 30-ամյա Տիգրան Զ-ն իր վարած կվադրոցիկլով Ծաղկաձոր քաղաքի «Ալվա» հանգստյան տան հարևանությամբ վթարի է ենթարկվել և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Տիգրան Զ-ն «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է «Հրազդան» ԲԿ։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Հրազդանի բաժնի հերթապահ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Գ. Ալեքսանյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր