211652_close_icon
views-count48493 դիտում article-date 20:33 15-09-2022

Ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են «Արարատ ցեմենտ» ՓԲԸ-ի պաշտոնյայի Mercedes-ն ու փաստաբանի Hyundai-ը. դատավորը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 13 –րդ կմ հատվածում՝ Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում, գազալցակայանի հարևանությամբ բախվել են Արարատի մարզի բնակիչ, 57-ամյա Արամ Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի և Երևանի բնակիչ,  37-ամյա Հրանտ Մարգարյանի վարած Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Hyundai-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 64-ամյա Ելենա Քոչարյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Էրեբունու բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Հայկ Գրիգորյանն ու Վիրաբ Խաչատրյանը:

Ժամանել է նաև ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Բուքուշյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության  Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդ Ա. Հովհաննիսյանը աշխատում է «Արարատ ցեմենտ» ՓԲԸ-ում՝ արտադրամասի պետ, Hyundai-ի վարորդ Հ. Մարգարյանը փաստաբան է, իսկ հիվանդանոց տեղափոխված Ե. Քոչարյանը՝ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+

Նմանատիպ նյութեր