211652_close_icon
views-count17336 դիտում article-date 14:49 15-09-2022

«Ոչ մի թիզ հող չենք զիջելու թշնամուն». Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ Գրիշա Սարգսյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության անդամները միության նախագահ, հրամանատար Գրիշա Սարգսյանի ղեկավարությամբ թեժ մարտեր են մղել Իշխանասարում ադրբեջանական ուժերի դեմ։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Գ. Սարգսյանը հայտնեց, որ թշնամու ուժերի դեմ դաժան մարտերի ընթացքում իրենց միությունը ունեցել է վիրավորներ։ Վիրավորում են ստացել եղբայրներ Արմեն և Արտակ Մայիլյանները, Արտաշես Զադոյանը, Արտակ Մկրտչյանը, Ռուբեն Դավթյանը։ 

Վերջիններիս տեղափոխել են Գորիսի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևան։

«Ոչ մի թիզ հող չենք զիջելու թշնամուն։ Մեր միությունն ամեն րոպե համալրվում է նոր ուժերով, այնպիսի հզոր տղաներով, ովքեր մինչև վերջին շունչը պայքարելու են թշնամու դեմ։ Մենք կանգուն ենք մնալու հայկական հողի վրա»,-նշեց Գ. Սարգսյանը։

Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր