211652_close_icon
views-count4450 դիտում article-date 18:04 14-09-2022

Գաղտնիք ասեմ. առաջարկությունների նոր փաթեթ եմ փոխանցել Ալիևին. Փաշինյան

Tert.am-ը գրում է. Գաղտնիք ասեմ. մենք առաջարկությունների նոր փաթեթ ենք ներկայացրել Ադրբեջանին՝ աշխատանքային խմբի եռակողմ ձևաչափով:

Այս մասին ԱԺ-ում այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ առաջարկությունը նաև առձեռն Բրյուսելում փոխանցել եմ Ադրբեջանի նախագահին։ Որ պահին իրենք այդ առաջարկությունն ընդունեն, մենք պատրաստ ենք անմիջապես անցնել դրա իրագործմանը», - ասաց Փաշինյանը՝ մանրամասնելով, թե այդ առաջարկությունը մինչ այս արված հրապարակային հայտարարությունների մասին է, այն է՝ հայկական կողմը պատրաստ է ճանապարհներ բացել, տալ և ստանալ։

Նմանատիպ նյութեր