211652_close_icon
views-count233 դիտում article-date 16:48 14-09-2022

Հերթական անգամ հարձակման է ենթարկվել Հայաստանը. իտալացի պատգամավոր

Իտալիայի պատգամավորների պալատի անդամ Մասսիմիլիանո Կապիտանիոն «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային:

«Հերթական անգամ հարձակման է ենթարկվել Հայաստանը: Հույս ունենք, որ հրադադարի մասին հայտարարությունը կհարգվի, և հայ ժողովուրդը կարողանա վերջապես խաղաղ ապրել՝ առանց շարունակական և չարդարացված ագրեսիայի ենթարկվելու։ Պետք է վերջ դնել պարերազմին»,-գրել է նա:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառել նաև այլ ուղղություններով:

Հայկական կողմի զոհերի թիվն այս պահին 49-ն:

Նմանատիպ նյութեր