211652_close_icon
views-count7163 դիտում article-date 12:16 14-09-2022

Գերիների նույնականացման աշխատանքները շարունակվում են. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակ. News.am

Համացանցում երեկվանից տարածվող հայ զինծառայողների գերեվարման մասին տեսանյութերը Կառավարության Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակում ուսումնասիրվում են։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։

Նա նշեց, որ գերիների նույնականացման աշխատանքները շարունակվում են, առայժմ հստակ թվեր չի հաղորդվում։

Հիշեցնենք, որ երեկ գերեվարված մեկ հայ զինծառայող է նույնականացվել։

Հայ զինծառայողի իրավունքներն ու նրա ֆիզիկական անձեռնմխելիությունն  ապահովելու նպատակով Հայաստանը երեկ դիմել է ՄԻԵԴ՝ պահանջելով Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ զոհերի ճշտված թիվը 49 է։

Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։

Նմանատիպ նյութեր