211652_close_icon
views-count8209 դիտում article-date 10:03 14-09-2022

Մենք թմրելու իրավունք չունենք․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «44-օրյայից հետո երկու տարի մենք անընդհատ գրում ենք, որ անհրաժեշտ է բոլոր ոլորտներում հստակ համակարգում, տնտեսության մոբիլիզացում եւ ռազմականացում, որովհետեւ մարտահրավերներին համահունչ բանակ, անվտանգություն, պաշտպանական համակարգեր, զարգացած ենթակառուցվածքներ ունենալու համար պետք է ունենանք իրական տնտեսություն։ Որովհետեւ առանց զարգացած տնտեսության, մենք չենք ունենա կայուն պետություն։ Իսկ սա ենթադրում է, որ թույլ լինելով՝ միջազգային հարթակներում, որպես պետություն, հարգանք վայելել չենք կարող։

Ի վերջո, մենք թմրելու իրավունք չունենք։ Պատերազմի մտքերը վանելով` հնարավոր սպասվելիք պատերազմը չեն կանգնեցնում։ Պատերազմը կանգնեցնում են դրան պատրաստ լինելով։ Իսկ պատրաստ լինելու համար պետք է ունենալ տնտեսություն։ Որովհետեւ երբ տնտեսապես թույլ ես լինում, «համագործակցություն» որակվող շատ ուղղություններ սպառնում են պարանոցիդ շուրջ սեղմօղակով։ Որովհետեւ երբ տարեկան շուրջ 3 մլրդ դոլարի եկամուտ ես ունենում եւ պետական պարտքդ եռապատիկ գերազանցում է եկամուտդ, արտաքին պարտք ներգրավելով ու ընթացիկ խնդիրներ լուծելով՝ տնտեսություն չես զարգացնում։

Մինչդեռ այդ պարտքերի վերադարձը պետք է ապահովվի հենց տնտեսության գեներացրած ավելացված արժեքի հաշվին, իսկ եթե դա առկա չէ, ստիպված նոր պարտքերի ներգրավման ճանապարհով, ինչը ավելի է թուլացնելու մեր տնտեսության եւ, ըստ այդմ, մեր երկրի դիրքերը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր