211652_close_icon
views-count1823 դիտում article-date 22:10 13-09-2022

ԱՄՆ-ը հորդորում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները․ Բլինքենը զրուցել է Փաշինյանի հետ

tert.am-ը գրում է. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թվիթերի իր էջում գրել է, որ զրուցել է Նիկոլ Փաշինյանի հետ․

«Զրուցել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և փոխանցել, որ ԱՄՆ-ը հորդորում է անհապաղ դադարեցնել Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական գործողությունները»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Զրույցի ընթացքում պետքարտուղարը Ալիևին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները, ասված է Պետքարտուղարության տարածած հաղորդագրությունում։

«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը գիշերը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ մտահոգություն հայտնելով Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական գործողությունների, այդ թվում՝ Հայաստանի տարածքը գնդակոծելու առնչությամբ։

Բլինքենը կոչ է արել Ալիևին դադարեցնել ռազմական գործողությունները և ընդգծել, որ ԱՄՆ-ը ձգտելու է բախումների դադարեցմանն ու Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը»,- ասված է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր