211652_close_icon
views-count728 դիտում article-date 10:27 13-09-2022

Արցախյան հիմնահարցը երկարաժամկետ և հիմնավոր կարգավորման կարիք ունի․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Պաշտոնական Բաքվի նման պահվածքում կա եւս մեկ հատկանշական միտում, որն արդեն պետք է ներկայացվի միջազգային հանրությանը: Իր վարքով Ադրբեջանը հարցականի տակ է դնում իր իսկ հայտարարած՝ Հայաստանի հետ հարաբերություններ ձեւավորելու եւ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու պատրաստակամության մասին: Տարածաշրջանում կայունության ձգտող պետությունն առաջին իսկ հնարավորության դեպքում պաշտպանության նախարարի մակարդակով չէր դիմի սադրանքների:

Ադրբեջանի ղեկավարության վերջին օրերի պահվածքը փաստում է, որ արցախյան հիմնահարցը երկարաժամկետ եւ հիմնավոր կարգավորման կարիք ունի, հակառակ դեպքում՝ Ադրբեջանը միշտ առիթ կփնտրի Հարավային Կովկասը հակամարտության գոտու վերածելու համար»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր