211652_close_icon
views-count15316 դիտում article-date 10:01 13-09-2022

Միջազգային տարբեր կառույցների ճնշման արդյունքում օրենքը չեղարկվեց. Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 89․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2020 թվականի մայիսի 16-ին՝ իր հերթական 100 փաստը ներկայացնելիս, վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստ էր ներկայացնում մի բան, որն ընդամենը երկու տարի հետո պետք է չեղարկվեր։

Մասնավորապես, այդ օրը նա նշում էր. «Ազգային ժողովը հաստատել է անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը քրեականացնող օրենսդրական կարգավորումը։ Այսուհետեւ բռնության կոչեր տարածողները կամ բռնությունը հրապարակայնորեն արդարացնողները կդատապարտվեն տուգանքով կամ ազատազրկմամբ. մինչեւ 1 տարի ազատազրկում է նախատեսվում»: Իսկ ի՞նչ եղավ երկու տարի անց. միջազգային տարբեր կառույցների ճնշման արդյունքում օրենքը չեղարկվեց։

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը այս տարվա հունիսի 11-ին հայտարարեց. «Ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվությունը նախատեսվել էր հասարակության խոր բեւեռացման պայմաններում առանձին խմբերի եւ անհատների խայտառակ անընդունելի վարքագիծը զսպելու նպատակով:

Հուլիսի 1-ից արդեն քրեական նոր օրենսգրքում չի գործի դեռ մեկ տարի առաջ ընդունված դրույթը»։

Իհարկե, սրանք միայն արդարացումներն են, սակայն բուն պատճառը միջազգային կառույցների կողմից եկած ճնշումներն են։ Այս ամենը մի կողմ թողնելով՝ պետք է փաստել, որ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված փաստն այլեւս չի գործում, այսինքն՝ նա հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր