211652_close_icon
views-count995 դիտում article-date 14:44 12-09-2022

Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրի գունաերաժշտական շոուն կմեկնարկի 1 ժամ շուտ

Աշնանային ժամանակացույցի անցնելով պայմանավորված, Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրի գունաերաժշտական շոուն սեպտեմբերի 14-ից 1 ժամ շուտ կմեկնարկի:

Ներկայիս 21:00-23:00-ի փոխարեն՝ շոուն կսկսվի 20:00-ին և կավարտվի 22:00-ին:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, սանիտարական մաքրման օրը կմնա երեքշաբթին: Շատրվանային համալիրը կգործի մինչև նոյեմբերի 1-ը:

Նմանատիպ նյութեր