211652_close_icon
views-count574 դիտում article-date 12:34 12-09-2022

ՊԵԿ-ը նախատեսում է էլեկտրոնային ծառայությունների համար բջջային հավելվածներ ստեղծել

Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 26,5 միլիոն եվրո գումարի չափով վարկ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը։ 

Նա նշեց, որ համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված նախորդ երեք՝ պետական հատվածի արդիականացման ծրագրերի ձեռքբերումների շարունակականությունն ապահովելու եւ լրացուցիչ նորարարությունների ներդրմամբ պետական կառավարման համակարգի արդիականացման նպատակով ՀՀ կառավարությունը նպատակահարմար է համարել Համաշխարհային բանկի աջակցությամբ նախագծել եւ իրականացնել Պետական հատվածի արդիականացման 4-րդ Ծրագիրը։

Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական ծառայության արդիականացմանը՝ ավագ գործադիր կորպուսի/ծառայության ներդրմամբ, ընդլայնել պետության կողմից մատուցվող թվային ծառայությունները՝ դրանց թիվը հասցնելով 350-400-ի, արդիականացնել հարկային վարչարարության համակարգերը՝ ապահովելով բջջային հավելվածում հարկային ծառայությունների իրականացումը, ներդնել կիբեռանվտանգության եւ հարակից ինստիտուցիոնալ մեխանիզմները, հիմնել պետական տվյալների կառավարման միասնական կենտրոն (G-Cloud ամպային հիբրիդային մոդելի շրջանակում։

«ՊԵԿ-ին հատկացվող գումարը ամենամեծն է, որովհետև մենք ամենամեծ ծավալի նախագծերն ենք առաջարկել։ Հիմնական մի քանի ուղղություններ ունենք։ Ուղղություններից մեկը բջջային հավելածների զարգացումն է՝հարկային և մաքսային ծառայությունների կողմից էլեկտրոնային ծառայությունների բնագավառում։ ՊԵԿ-ում մատուցվող ծառայությունների գերակշիռ մասը, եթե ոչ ամբողջը, իրականացվում են էլեկտրոնային հարթակում, սակայն առկա չեն բջջային հավելվածների միջոցով մատուցվող ծառայություններ, ինչը որոշակի խնդիրներ է ստեղծում»,- ասաց Մուրադյանը։

Նմանատիպ նյութեր