211652_close_icon
views-count652 դիտում article-date 15:16 11-09-2022

Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից 5 հայ գերիների ազատ արձակումը. դեսպանատան հայտարարությունը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն արձագանքել է Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակմանը:

«Ֆրանսիան ողջունում է 2022 թվականի օգոստոսի 31-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած բրյուսելյան հանդիպմանը հաջորդած հինգ հայ գերիների ազատ արձակումը Ադրբեջանի կողմից:

Մարդասիրական այս արարքը ևս մեկ քայլ է դեպի բոլոր գերիներին ազատ արձակելու նպատակը: Ֆրանսիան կշարունակի աջակցել երկու երկրների միջև մարդասիրական խնդիրների լուծմանն ու տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր ջանքերին»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր