211652_close_icon
views-count963 դիտում article-date 23:16 10-09-2022

Բլինքենը ֆոն դեր Լյայենի հետ քննարկել է Ուկրաինային հետագա աջակցությունը և Ռուսաստանի դեմ միջոցառումները

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրույց է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ, որի ընթացքում քննարկվել են Ուկրաինային հետագա աջակցությունը եւ Ռուսաստանի դեմ միջոցները, ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը․

«Այսօր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենը զրույց է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ, որի ընթացքում քննարկվել են Ուկրաինային հետագա աջակցության հարցերը, եվրոպական էներգետիկ անվտանգությանն ԱՄՆ-ի հավատարմության հաստատումը եւ Ուկրաինայի դեմ պատերազմի համար Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու ջանքերի հետագա համակարգումը:

Պետքարտուղար Բլինքենը և նախագահ ֆոն դեր Լեյենը քննարկել են նաև Բոսնիա և Հերցեգովինայում կայունության և անվտանգության ապահովման կարևորությունը։ Քարտուղարն ընդգծեց ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի հաջող համալրման 7-րդ համաժողովի կարևորությունը»։

Նմանատիպ նյութեր