211652_close_icon
views-count1055 դիտում article-date 23:27 10-09-2022

«Ուրարտու» - «Ալաշկերտ»․ ոչ ոքի՝ 1։1

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալել էր «Ալաշկերտին»։

Հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։ Առաջինը հաջողության հասան հյուրերը։ 16-րդ րոպեին «Ալաշկերտի» կազմում աչքի ընկավ Տիագո Գալվաոն։

56-րդ րոպեին իր նորամուտի խաղում գոլի հեղինակ դարձավ «Ուրարտուի» ֆուտբոլիստ Դավիթ Խուրցիձեն։

«Ալաշկերտը» 17 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ուրարտուն» 13 միավորով 3-րդ տեղում է։

Նմանատիպ նյութեր