211652_close_icon
views-count1119 դիտում article-date 21:24 10-09-2022

Մեծ Բրիտանիայի Կառլոս III թագավորը նախարարների կաբինետի առաջին ընդունելությունն է անցկացրել

Նախարարների կաբինետը Կառլոս III թագավորի մոտ ընդունելության հրավեր է ստացել այն բանից հետո, երբ նա պաշտոնապես հռչակվել է միապետ՝ հաջորդելով հանգուցյալ թագուհի Եղիսաբեթ II-ին, հայտնում է PA Media-ն:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասն իր ավագ նախարարներին Բուքինգհեմյան պալատ է տարել։

Թագավորը զրուցել է արտաքին գործերի նոր նախարար Ջեյմս Քլեւերլիի եւ պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի հետ։

Վարչապետը նրան ներկայացրել է կաբինետի նախարարներին, երբ նրանք շարքով կանգնել են Բուքինգհեմյան պալատի 1844 սրահում:

Ընդունելությունից հետո թագավորը հանդիպել է ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների, այդ թվում՝ լեյբորիստների առաջնորդ սըր Քեյր Սթարմերի հետ:

Նախօրեին Կառլոս III-ը որպես միապետ իր առաջին ընդունելությունն էր անցկացրել վարչապետ Լիզ Թրասի հետ:

Հիշեցնենք, որ այսօր, սեպտեմբերի 10-ին, տեղի է ունեցել Կառլոս III-ի որպես թագավոր հռչակման պաշտոնական արարողությունը։

Նմանատիպ նյութեր