19146 դիտում
12:03 10-09-2022
Շղթայական ավտովթար՝ Երևանում. «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում բախվել են 3 Mercedes, Ford Transit-ն ու Opel-ը, օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։15-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Երևանյան փողոցում՝ «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում, բախվել են 3 Mercedes, Ford Transit և Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արմեն Մուրադյանն ու Վոլոդյա Թադևոսյանը։
Ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+