211652_close_icon
views-count689 դիտում article-date 10:47 10-09-2022

Արցախի կարգավիճակի հարցի քննարկումն անխուսափելի է․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Միջազգայնորեն ընդունված արցախյան խնդրի կարգավորման մինսկյան ձեւաչափը վերացնելու դեպքում էլ արցախյան հիմնահարցն իր ողջ ծավալով մնալու է, եւ օրինաչափորեն առաջ է գալու այն լուծելու մեկ այլ միջազգային ձեւաչափի ձեւավորման պահանջ, բայց Ադրբեջանին ԵԱՀԿ հարթակից բացի այլ միջազգային հարթակ ակնհայտորեն ձեռնտու չէ, քանի որ նրանցում հիմնական շեշտադրումը ազգերի իրավունքների վրա է դրվում:

Հետեւաբար՝ Արցախի կարգավիճակի հարցի քննարկումն անխուսափելի է լինելու՝ հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում, որտեղ համադրված են տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքները: ԵԱՀԿ Մինսկի խումբն աշխատում է, եւ համանախագահների աճող ակտիվության մասին է փաստում նախօրեին ԱՄՆ համանախագահ, կովկասյան բանակցությունների հարցերով հատուկ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան եւ Ծիծեռնակաբերդում ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր