211652_close_icon
views-count1055 դիտում article-date 23:16 09-09-2022

Երևանում «Նոր կինոյի միջազգային դպրոցի» բացմանն ընդառաջ Երևանի Կինոյի տանը կկազմակերպվի տասնօրյա պրակտիկ ինտենսիվ աշխատարան

Երևանում «Նոր կինոյի միջազգային դպրոցի» բացմանն ընդառաջ Երևանի Կինոյի տանը կկազմակերպվի տասնօրյա պրակտիկ ինտենսիվ աշխատարան։ Աշխատարանին անվճար սկզբունքով կկարողանա մասնակցել կինոյի ոլորտի մինչև 15 մասնագետ։ Աշխատարանի համակարգողն է Նոր Կինոյի դպրոցի առաջատար դասախոս Իլյա Տոմաշևիչը։

Նշենք, որ աշխատարանը կանցկացվի սեպտեմբերի 15-25-ը: Սա ավանդական միջոցառում է, որը տեղի է ունենում տարբեր քաղաքներում, որտեղ մասնակիցները հավաքվում են միասին համատեղ ֆիլմեր ստեղծելու, դիտելու և քննարկելու: Ամեն օր ընտրվում է նոր վայր, որտեղ թիմերի բաշխված մասնակիցները ստեղծում են իրենց կինոաշխատանքները:

Այսպիսով, յուրաքանչյուր մասնակից կարող է իրեն փորձել նկարահանող խմբի անդամի դերում: Նույն օրը երեկոյան մասնակիցները հավաքվում են դիտելու և քննարկելու օրվա ընթացքում ստեղծած ֆիլմերը:

Բացի այդ, սեպտեմբերի 11-ին, ժամը 18:00 Կինոյի տանը Իլյա Տոմաշևիչը հանդես կգա «Պատմությունը և իրականությունը» խորագրով դասախությամբ, որի ընթացքում կպատմի ֆիլմի համակարգի մասին, թե ինչպես են ֆիլմի լեզուն ու արտադրության տեխնոլոգիաները, կինոխցիկի շարժումն ու ռեժիսորի աշխատանքը կապված նրանց հետ, ովքեր կադրի մեջ են։ Դասախոսությունը կանցկացվի ռուսերեն լեզվով։

Հիշեցնենք, որ շուտով Երևանում բացվելու է նոր կինոյի միջազգային դպրոց։

Նոր կինոյի դպրոցը Մոսկվայում հաջողությամբ գործում է 10-րդ, Սանկտ Պետերբուրգում՝ վեցերորդ տարին։ 2022/2023թթ.-ից հնարավոր կլինի տիրապետել մասնագիտությանը, ձեռք բերել գիտելիքներ և դառնալ Երևանի նոր կինոյի դպրոցի ինքնատիպ կրթական համակարգի մաս։

Երևանի Նոր կինոյի միջազգային դպրոցը առաջացել է Մոսկվայի Նոր կինոյի դպրոցի, Yerevan Biennale Art Foundation-ի և «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի համագործակցության արդյունքում։

Երևանի նոր կինոյի միջազգային դպրոցի համար մշակվել է հատուկ վերապատրաստման ծրագիր, որը մի կողմից հաշվի է առել նոր կինոյի դպրոցների տասնամյա փորձը, մյուս կողմից՝ հիմնված է Հայաստանի՝ եզակի տեսողական և մարդաբանական նյութի, ժամանակի և տարածության հատուկ զգացողության, բնապատկերի նկատմամբ վերաբերմունքի մասին։
 

Նմանատիպ նյութեր