ԱՄՆ-ն և Չեխիան բանակցություններ են վարում պաշտպանության ոլորտում համաձայնագրի կնքման շուրջ
Չեխիան եւ ԱՄՆ-ը բանակցություններ են վարում պաշտպանության ոլորտում համաձայնագրի կնքման շուրջ, այդ փաստաթուղթը շուտով պետք է ստորագրվի: Սեպտեմբերի 9-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Չեխիայի պաշտպանության նախարար Յանա Չեռնոխովան՝ ամփոփելով Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ բանակցությունների արդյունքները, որն աշխատանքային այցով գտնվում է հանրապետությունում: Գրում է tass.ru-ն։
«Մենք բանակցություններ ենք վարում պաշտպանության բնագավառում համաձայնագրի կնքման շուրջ,- նշել է Յանա Չեռնոխովան:- Սույն փաստաթուղթը մեզ հնարավորություն կընձեռի ապահովելու ավելի սերտ փոխգործակցություն մեր զինված ուժերի միջեւ»:
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հավաստիացրել է, որ համաձայնագիրը մոտ ժամանակներս կստորագրվի։