211652_close_icon
views-count679 դիտում article-date 17:00 09-09-2022

Երևանում հանդես կգա մեր ժամանակների ամենահայտնի ֆլեյտահարներից մեկը՝ Ջասմին Չոյը

Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 19։30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Արմենիա» 6-րդ միջազգային երաժշտական փառատոնի հերթական համերգը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա մեր ժամանակների ամենահայտնի ֆլեյտահարներից մեկը՝ Ջասմին Չոյը։ Համերգային ծրագրում ընդգրկված են Բեդրժիխ Սմետանայի, Ալեքսեյ Շորի, Պետերիս Վասկսի և Պյոտր Չայկովսկու ստեղծագործությունները։ Համերգը կղեկավարի Դանիել Ռայսկինը։ Նշենք, որ «Արմենիա» փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC)։ Տեղեկացնում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։

Ջասմին Չոյը խոստովանում է, որ միշտ ցանկացել է այցելել Հայաստան, քանի որ իր երաժիշտ ընկերներից շատերը, որոնք եղել են Հայաստանում, իրեն պատմել են Հայաստանի գեղեցկության, հարուստ մշակույթի, հրաշալի երաժիշտների մասին։

«Այսպիսով՝ անհամբեր սպասում եմ Հայաստան այցիս, ինչպես նաև Շորի գեղեցիկ կոնցերտի կատարմանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Դանիել Ռայսկինի ղեկավարությամբ։ Համերգի նախօրեին կանցկացնենք նաև վարպետության դաս, այնպես որ՝ բոլոր նրանց, ովքեր սիրում են կամ սովորում ֆլեյտա, ինչպես նաև պարզապես երաժշտասերներին, որոնց կհետաքրքրի մեր դասը, հրավիրում եմ այցելել և լավ ժամանակ անցկացնել միասին»,- ասել էր Ջասմին Չոյը։ 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր