211652_close_icon
views-count5041 դիտում article-date 09:33 09-09-2022

Խարբերդի մանկատան սաների համար անցկացվեց երաժշտությամբ ու լավ տրամադրությամբ լի օր. նրանց այցելեցին Alikhanyan՛s Project-ի երաժիշտները

Երաժշտությամբ լի օր երեխաների համար Երաժշտությունը ստեղծվել է շատ դարեր առաջ, որ մարդիկ կարողանան փոխանցել իրենց տրամադրությունը եւ դրական լիցերը։ Կարևորելով երաժշտության դերը հատկապես երեխաների կյանքում` Խարբերդի մասնագիտացված մանկատան սաների համար սեպտեմբերի 6-ին անցկացվեցին երաժշտությամբ ու լավ տրամադրությամբ լի օր. նրանց այցելեցին Alikhanyan's Project-ի երաժիշտները:

Երեխաներից շատերը նրանց ճանաչում էին եւ հասցրել էին կարոտել, քանի որ մոտ հինգ տարի առաջ մեկնարկած հանդիպումների շարքը դադարել էր համավարակով պայմանավորված: «Մենք տարիներ առաջ ենք նախաձեռնել երաժշտախմբով այց մանկատներ եւ ծերանոցներ: Երկու տարվա դադարի ընթացքում մեզ ճանաչող երեխաներն արդեն կարոտել էին մեզ, մոտեցան, պատմեցին, թե այս ընթացքում ինչ են արել: Նոր երեխաների հետ ծանոթացանք, նրանց եւս դուր եկավ մեր երաժշտությունը: Նոր ենք բարձրաձայնում, բայց շատ անգամներ ենք նրանց համար երաժշտությամբ լի օրեր նախաձեռնել, իսկ հիմա կուզեմ, որ այս գաղափարը տարածվի մյուս արվեստագետների վրա նաեւ:

Հաճախ նյութական օգնությունից առավել կարևոր են մշակութային հանդիպումները: Տարբեր անհատ կատարողներ տարիների ընթացքում այցելեն են մանկատան երեխաներին, բայց ամբողջական խմբով այց առաջին անգամ մենք նախաձեռնեցինք։ Ես շնորհակալ և ուրախ եմ, որ իմ ըկներները միշտ պատրաստակամ են ու սիրով ենք գալիս այստեղ համերգի»,- պատմեց Alikhanyan’s production-ի հիմնադիր, երաժիշտ Արթուր Ալիխանյանը: Հանդիպմանը հնչեցին հին եւ նոր սիրված կատարումներ: Ալիխանյանի խոսքով՝ շատ կարեւոր է երեխաների հետադարձ լավ ապրումներն ու դրական հույզերը, իսկ իրենց այցերը մանկատներ և ծերանոցներ կրելու են շարունակական բնույթ:

Նշենք, որ Alikhanyan’s production-ի մեջ ներառված են Alikhanyan’s studio-ն, որտեղ ձայնագրման աշխատանքներ են իրականացվում, առկա են փորձասենյակներ, Alikhanyan’s project-ը երաժշտական խումբն է, ինչպես նաև` Avo’s music school-ը և Alikhanyan’s dance school-ը, որտեղ դասավանդում են պրոֆեսիոնալ մասնագետներ` սաների համար ապահովելով բարձր որակի կրթություն։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր