211652_close_icon
views-count1343 դիտում article-date 16:12 08-09-2022

Պենտագոնը պաշտոնապես հայտարարել է Ուկրաինային 675 միլիոն դոլարի նոր ռազմական օգնության մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել Կիևին 675 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթին։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Գերմանիայի Ռամշտեյն ամերիկյան ռազմաբազայում Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով, սա անցյալ տարվա օգոստոսից Բայդենի վարչակազմի կողմից Ուկրաինա սարքավորումների 20-րդ առաքումն է ամերիկյան պահուստներից։ Նա նշել է, որ ռազմական օգնության նոր փաթեթը կներառի 105 մմ տրամաչափի հաուբիցներ, բարձր ճշգրտության ռեակտիվ GMLRS արկեր եւ հրետանային զինամթերք։

Օսթինն ընդգծել է, որ դաշնակիցների կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունն արդյունք է տալիս. «Մենք տեսնում ենք մեր ջանքերի ակնհայտ հաջողությունը մարտի դաշտում»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր The Washington Post-ը, օգնության նոր փաթեթը կներառի, մասնավորապես, համազարկային կրակի հրթիռային համակարգերի HIMARS զինամթերք, ռազմական տրանսպորտային միջոցներ, զինվորների համար նախատեսված սարքավորումներ եւ այլ տեխնիկա:

Նմանատիպ նյութեր