211652_close_icon
views-count7287 դիտում article-date 17:00 07-09-2022

Հիսուսի արձանի մակետ են հրապարակել, լավ են արել, մենք դրան համահեղինակ չենք, թույլտվություն էլ դեռ չկա․ Վահրամ Դումանյան․ Tert.am

Հիսուսի արձանի մակետ են հրապարակել, լավ են արել, ինչումն է խնդիրը, բոլորն էլ կարող են մակետ հրապարակել, մենք այդ մակետին համահեղինակ չենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից Հիսուս Քրիստոսի արձանի մակետի հրապարակմանը, ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ նշելով, որ նախարարությունից դեռ թույլտվություն չկա այդ մասով։ Գրում է Tert.am-ը։

«Մենք որևէ հրապարակային խնդիր չենք տեսել, այլ ասել ենք, որ ինչ արվի, պետք է արվի օրենքի շրջանակներում։ Ինտերնետում մարդիկ ինչ-որ ռոլիկ են նկարել, հրապարակել, այս հարցի քննարկումը ժամանակի վատնում է։ Ներկա պահին արձանի որևէ հաստատված նախագիծ գոյություն չունի։

Համացանցային տիրույթում ինչ տեղի է ունեում, ինձ քիչ է հետաքրքրում»,- ասաց Դումանյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր