Էլեկտրամատակարարման խնդրով պայմանավորված՝ Երեւանի մետրոպոլիտենի գնացքներն անցել են միակողմանի երթևեկության
Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է, որ սույն թվականի սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13:10-ին սահմաններում, մետրոպոլիտենում տեղի է ունեցել էլեկտրամատակարարման հետ կապված տեխնիկական խափանում։ Խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։
Մետրոպոլիտենը միաժամանակ տեղեկացնում է, որ այս պահին գնացքներն անցել են միակողմանի երթևեկության։ Եվ պատճառված անհարմարության համար՝ հայցում է ուղևորների ներողամտությունը։
Մետրոպոլիտենը միաժամանակ տեղեկացնում է, որ այս պահին գնացքներն անցել են միակողմանի երթևեկության։ Եվ պատճառված անհարմարության համար՝ հայցում է ուղևորների ներողամտությունը։