Կարեն Անդրեասյանը մեկնել է Խորվաթիա՝ ուսումնասիրելու էլեկտրոնային արդարադատության փորձը
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին Խորվաթիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը, Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Արթուր Հարությունյանը և Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության ներկայացուցիչ Հասմիկ Տիգրանյանը՝ սեպտեմբերի 5-ին հանդիպում է ունեցել Խորվաթիայի Հանրապետության արդարադատության և հանրային կառավարման նախարար Իվան Մալենիցայի հետ: Տեղեկացնում է Արդարադատության նախարարությունը։
Այցի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում նախարար Անդրեասյանի և Խորվաթիայի Հանրապետության արդարադատության և հանրային կառավարման նախարարի միջև, որի ընթացքում կողմերը քննարկել են էլեկտրոնային արդարադատության, հանրային ծառայությունների մատուցման ոլորտում, դատական և իրավական, հակակոռուպցիոն, ինչպես նաև քրեական արդարադատության բնագավառներում, վեճերի այլընտրանքային լուծումների առնչությամբ Հայաստանում ընթացքի մեջ գտնվող բարեփոխումները և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցեր:
Խորվաթիայի արդարադատության և հանրային կառավարման նախարարը ներկայացրել է էլեկտրոնային արդարադատության և հանրային ծառայությունների թվայնացման ոլորտում Խորվաթիայի ձեռքբերումները, կոռուպցիայի դեմ պայքարի և դատաիրավական ոլորտներում կատարված բարեփոխումները։
Նախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը և փորձի փոխանակումը։