211652_close_icon
views-count1055 դիտում article-date 13:03 06-09-2022

Արոնյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան Sinquefield Cup-ի 4-րդ տուրում

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը Sinquefield Cup-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ում անցկացվող այս մրցաշարում կայացել են 4-րդ տուրի պարտիաները: Հայ գրոսմայստերը մրցել է ԱՄՆ ներկայացուցիչ Դոմինգես Պերեսի հետ: Պարտիայի 35-րդ քայլին շախմատիստները համաձայնել են կիսել միավորը:

Sinquefield Cup-ի առաջատարը 3 միավորով Հանս Նիմանն է: 2-րդ տեղում ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն է: Լևոն Արոնյանը նախավերջին տեղում է:

Sinquefield Cup-ին մասնակցում են 10 շախմատիստներ: Այն բաղկացած է 9 տուրից, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է 1,4 միլիոն ԱՄՆ դոլար: