211652_close_icon
views-count1592 դիտում article-date 12:23 06-09-2022

Ադրբեջանը համաձայնագրեր կստորագրի Թուրքիայի և Իսրայելի հետ զենքի մատակարարումների վերաբերյալ

Ադրբեջանական ADEX 4-րդ միջազգային պաշտպանական ցուցահանդեսի եւ Securex Caspian 13-րդ միջազգային ցուցահանդեսների շրջանակներում Ադրբեջանը Թուրքիայի եւ Իսրայելի հետ պայմանագրեր կստորագրի նոր զինատեսակների գնման վերաբերյալ։

Այս մասին ԱՊԱ-ին ասել է պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիեւը։

Նա նշել է, որ Ադրբեջանը շարունակում է համագործակցությունն ինչպես թուրքական, այնպես էլ իսրայելական ընկերությունների հետ. «Թուրքիայի հետ մենք աշխատում ենք այնպիսի զինատեսակների ուղղությամբ, որոնք 10-15 տարի առաջ են հաշվարկված։ Այսինքն՝ մենք նայում ենք ապագային։ Մենք նույնիսկ 20 տարի առաջ ենք նայում։ Դա պետության ղեկավարի հրամանն է»։

Նմանատիպ նյութեր