44181 դիտում
13:08 05-09-2022
Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում․ ջրասուզակը «Ոսկե ափ» կոչվող լողափից դուրս է բերել 63-ամյա ջրահեղձ եղած տղամարդուն․
Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ջրափրկարարական կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում «Ոսկե ափ» կոչվող լողափում քաղաքացի է ջրահեղձ եղել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանած ջրափրկարար Վահե Մելքոնյանը ափից մոտ 40 մետր հեռավորության վրա ջրի մեջ հայտնաբերել է տղամարդու դին և դուրս բերել ափ։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Գավառի բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանը։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Արման Բաղդասարյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչը պարզել են, որ ջարհեղձ եղած քաղացին Երևանի բնակիչ 63-ամյա Ալեքսանդր Խ․-ն էր։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
Նմանատիպ նյութեր
20111 դիտում
21:52 24-08-2024
Ողբերգական դեպք՝ Սևանա լճում․ «Նասոյի Սաքո» կոչվող լողափից քաղաքացիները դուրս են բերել տղամարդու մարմին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ