211652_close_icon
views-count742 դիտում article-date 10:33 05-09-2022

Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություններ տարածել. ՀՀ ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեկ օրվա մեջ երկրորդ ապատեղեկատվությունն է տարածել: ՀՀ ՊՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է.

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 4-ի երեկոյան՝ օրվա ընթացքում երկրորդ անգամ,  տարածել է հերթական ապատեղեկատվությունը: 

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: 

Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»:

Նմանատիպ նյութեր