211652_close_icon
views-count20007 դիտում article-date 22:23 04-09-2022

Ավտովթար Երևանում․ «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին բախվել են Porsche Panamera-ն և VAZ 21015-ը․ վերջինս հայտնվել է կանաչ գազոնում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին բախվել են Հարություն Շահբազյանի վարած Porsche Panamera և Վաղինակ Հովակիմյանի վարած VAZ 21015 մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության 2-րդ գումարտակի պարեկները, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով Պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։ 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր