211652_close_icon
views-count2435 դիտում article-date 22:39 03-09-2022

Գոլառատ դերբիում հաղթեց Միլանը. Մխիթարյանը դուրս եկավ փոխարինման

Իտալական Ա սերիայի 5-րդ տուրում «Միլանը» 3:2 հաշվով առավելության հասավ «Ինտերի» նկատմամբ:

21-րդ րոպեին Բրոզովիչն առաջ մղեց իր թիմին: Րոպեներ անց Լեաոն հավասարեցրեց հաշիվը: Թիմերն ընդմիջման գնացին այս հաշվով:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Ժիրուն առաջ մղեց տանտերերին, որից հետո Լեաուն հաշիվը դարձրեց 3:1:

67-րդ րոպեին Ջեկոն կրճատեց հաշվի տարբերությունը: 

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ 63-րդ րոպեին: Այս խաղից հետո «Միլանը» 11 միավորով առաջին տեղում է: «Ինտերը» 5-րդն է 9 միավորով:

Նմանատիպ նյութեր