211652_close_icon
views-count16661 դիտում article-date 19:06 02-09-2022

Ադրբեջանցիները վառվող անիվներ են գլորել Նորաբակի ուղղությամբ․ 4 օր է՝ հրդեհը չի մարվում․ գյուղապետ.168.am

Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հարևանությամբ գտնվող  սարերի վրա շուրջ 1.5 տարի դիրքավորված ադրբեջանցի զինված ծառայողները հերթական սադրանքին են դիմել՝ այրել են գյուղի խոտհարքները. գրում է 168.am-ը։

Նորաբակի գյուղապետ Վազգեն Ասատրյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հրդեհը 4 օր առաջ է բռնկվել, երբ ադրբեջանցիները վառվող անիվներ էին գլորել դեպի իրենցից ներքև գտնվող խոտածածկ տարածք․

«Համարյա 4 օր է՝ այս վիճակն է, իրենց ներկայիս զբաղեցրած պոստերի մոտի խոտերն են վառել, այս պահին էլ դեռ վառվում է։ Քամին կրակը մեկ փչում է այս կողմ, մեկ փչում է այն կողմ»

Հարցին՝ արդյոք վտանգ չկա՞, որ կրակը կարող է հասնել գյուղ, գյուղապետն ասաց, որ մինչև գյուղը գետ է անցնում, այդ մասով հանգիստ են։ 

Նմանատիպ նյութեր