211652_close_icon
views-count885 դիտում article-date 23:28 01-09-2022

Հայ զինծառայողները մասնակցում են «Արևելք-2022» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՌԴ Հեռավորարևելյան դաշնային շրջանում տեղակայված զորավարժարաններից մեկում կայացել է «Արևելք-2022» միջազգային լայնածավալ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը։

Զորավարժությանը մասնակցում են 14 պետությունների, այդ թվում նաև՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները։

Ողջունելով մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարներին և  զինծառայողներին՝   ՌԴ  պաշտպանության  նախարարի  տեղակալ, գեներալ-գնդապետ  Յունուս-Բեկ   Եվկուրովն   ընդգծել  է  նմանօրինակ  համատեղ  լայնածավալ  զորավարժությունների  անցկացման  կարևորությունը  առկա  մարտահրավերների դեմ պայքարում։

Հաջողություն մաղթելով ստուգատեսի բոլոր մասնակիցներին՝ հայկական զորախմբի հրամանատար, գնդապետ Սասուն Բադասյանն էլ վստահություն է հայտնել, որ զորավարժությունն անցնելու է բարձր մակարդակով և մասնակից երկրների զինված ուժերի ստորաբաժանումները համատեղ ջանքերով հասնելու են առաջադրված խնդիրների ներդաշնակ կատարմանը։ 

Ընդհանուր առմամբ «Արևելք-2022» զորավարժությանը ներգրավված է շուրջ 50000 զինվորական, 5000 միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ 140 միավոր ավիացիա և 60 ռազմանավ։ Զորավարժությունները շարունակվելու են մինչև սեպտեմբերի 7-ը։










 

Նմանատիպ նյութեր