211652_close_icon
views-count64510 դիտում article-date 18:03 01-09-2022

Ապարանի մեծն քաղաքապետ «Գնթունիկի Կարենը» կարող է հպարտանալ՝ քանդակների պուրակը վերածվել է խոզանոցի, իսկ եռագույն դրոշն էլ մի քանի դրոշների հետ դարձել է «սեղանի շոր». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Գնթունիկի Կարեն», տարիներ առաջ, երբ Ապարանում բացվեց «Էթնոարվեստն այսօր» քանդակների բացօթյա պուրակը, հայտնում էր, որ այն զբոսաշրջիկների համար  դառնալու է նաև Ապարանի  այցեքարտ: Տևական ժամանակ է, նշված վայրը դարձել է մի իսկական «խոզանոց»:

Քանդակների չորսբոլորը լցված է խոշոր եղջերավոր անասունների կղանքով, ցուցանակների մեծ մասը կոտրված ու վնասված են, իսկ մի քանի երկրների դրոշներ ամբողջովին բզկտված ու քրքրված են, նման վիճակում է նաև եռագույնը:

Ու, հավանաբար, Ապարանի մեծն քաղաքապետ «Գնթունիկի Կարենին» չի հետաքրքրում տարածքը կարգի բերելու, դարն ապրած դրոշները նորով փոխարինելու ուղղությամբ աշխատանքներ կատարելը:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 289+
289+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր