211652_close_icon
views-count1060 դիտում article-date 09:01 31-08-2022

Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երկրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի նախագահությամբ: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, թե եւս մեկ անգամ նրանք հանդիպելու են։

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների երրորդ հանդիպումը կայանալու է երկու երկրների ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո Բրյուսելում։ Թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվելու կամ ինչի շուրջ են բանակցելու փոխվարչապետները, դեռ պարզ չէ, սակայն հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր