5652 դիտում
23:10 29-08-2022
ՀՊՏՀ-ում կոռուպցիոն ռիսկերը բարգավաճում են. ահազանգ
1978 թվականից աշխատում եմ ՀՊՏՀ-ում: Գիտամանկավարժական ողջ գործունեության ընթացքում մշտապես՝
2021թ.-ին ևս մասնակցել եմ մրցույթի, սակայն այս անգամ կազմակերպված ձևով, այսպես կոչված՝ «փակ, գաղտնի քվեարկությամբ», մերժել են իմ դիմումը: Նման մոտեցման համար առիթ է հանդիսացել այն, որ ես նախկին ռեկտոր Ռ.Հայրապետյանի աջակիցն եմ և չեմ ստորագրել Դ.Գալոյանին աջակցելու նպատակով ԿԳՄՍ նախարարին ուղղված նամակի տակ:
2022թ. հունիս-հուլիս ամիսներին բազմիցս դիմել եմ մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ պարոն Կ.Գրիգորյանին, խնդրելով ներկայացնել, թե 2022-2023ուս.տարվա ինչ ծանրաբեռնվածություն է նախատեսել և մշտապես ստացել եմ անորոշ պատասխան (աշխատում ենք ծանրաբեռնվածության վրա և շուտով կտեղեկացնենք): Իսկ արդեն հուլիս ամսվա վերջին օրերին նշել է, որ այդ մասին կտեղեկացնեն արձակուրդից հետո (մեր արձակուրդն ավարտվում է օգոստոսի 24-ին): Մինչդեռ այդ տեղեկատվությունն ինձ անհրաժեշտ էր հնարավորինս շուտ, հետագա անելիքներս և ծրագրերս պլանավորելու համար (արդեն իսկ մտավախություն ունեի, որ ՀՊՏՀ ղեկավարությունը սուբյեկտիվ որոշում է կայացրել իմ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին):
Օգոստոսի 22-ին ՀՊՏՀ-ից ստացել եմ ծանուցագիր աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին: Վերոշարադրյալ բոլոր փաստերից և մեկնաբանություններից միանշանակ երևում է, որ իմ նկատմամբ կայացված որոշումը խիստ սուբյեկտիվ է և բխում է ՀՊՏՀ ղեկավարության անձնական շահադիտական նպատակներից, ինչը կոռուպցիա եզրույթի դրսևորումներից է:
Սուբյեկտիվ մոտեցման մասին է վկայում նաև այն փաստը, որ ամբիոնի վարիչ Կ.Գրիգորյանը ամբիոնի ծանրաբեռնվածությունը բաշխել է սեփական հայեցողությամբ, ըստ էության հաշվի չառնելով որևէ գիտականորեն հիմնավորված չափորոշիչ (խոսքը, բնականաբար, չի վերաբերում մրցույթով անցածներին):
Մինչդեռ մեր ամբիոնում 0,5 դրույք դասաժամեր են ստացել մարդիկ, ովքեր ՀՊՏՀ-ում զբաղեցնում են վարչական պաշտոններ, զուգահեռաբար զբաղված են նաև վճարովի որևէ գիտահետազոտական աշխատանքում (փաստորեն ունեն 2,5 հաստիք զբաղվածություն): Ունենք նաև հիմնական դասախոս, ով մեկ դրույքով աշխատում է մեր ամբիոնում և այլ բուհում զբաղեցնում է վարչական պաշտոն:
Եվ ամենացավալին այն է, որ այս բոլոր գործընթացներն իրականացվել են գաղտնիության պայմաններում՝ մինչև վերջին պահը ես տեղեկացված չեմ եղել, որ դասաժամեր չեն նախատեսել: մինչդեռ որպես հիմնական աշխատող, նրանք պարտավոր էին այդ մասին տեղեկացնել երկու ամիս շուտ:
Իմ նկատմամբ խիստ ուղղորդված մոտեցման մասին է խոսում նաև այն փաստը, որ ամբիոնի մի քանի դասախոսներ այսօր պատրաստ են հրաժարվել իրենց հասանելիք ժամերից՝ 0,25 դրույքի չափով, սակայն ամբիոնի վարիչը դարձյալ մերժում է ինձ ժամեր տալ, պատճառաբանելով, որ ռեկտորը՝ հրամանով ինձ աշխատանքից ազատել է: Ընդ որում, թեև ես ունեմ աշխատանքային պայմանագիր, մինչև 2022թ. օգոստոսի 31-ը, սակայն ըստ այդ պայմանագրի ես համարվում եմ հիմնական աշխատող, քանի որ 1978թ.-ից առ այսօր՝ անընդմեջ աշխատում եմ նույն կազմակերպությունում:
Վերոնշյալ բոլոր կետերը հիմնավորված են կոնկրետ փաստաթղթերով:
ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ՝ Արփենիկ Հայկի Մուրադյան
- - աշխատել եմ իմ հմտությունների, կարողությունների և ունակությունների կատարելագործման ուղղությամբ, ինչի մասին վկայում են բազմաթիվ վերապատրաստումները, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանի Դաշնությունում, և համապատասխան վկայագրերը,
- - ունեմ շուրջ յոթ տասնյակ գիտական հրապարակումներ, այդ թվում միջազգային վարկանիշ ունեցող (Scopus, Ринц),
- - աշխատանքային բոլոր պարտականություններս կատարել եմ պատշաճ մակարդակով,
- - վայելում եմ ուսանողների և գործընկերներիս հարգալից վերաբերմունքը:
2021թ.-ին ևս մասնակցել եմ մրցույթի, սակայն այս անգամ կազմակերպված ձևով, այսպես կոչված՝ «փակ, գաղտնի քվեարկությամբ», մերժել են իմ դիմումը: Նման մոտեցման համար առիթ է հանդիսացել այն, որ ես նախկին ռեկտոր Ռ.Հայրապետյանի աջակիցն եմ և չեմ ստորագրել Դ.Գալոյանին աջակցելու նպատակով ԿԳՄՍ նախարարին ուղղված նամակի տակ:
2022թ. հունիս-հուլիս ամիսներին բազմիցս դիմել եմ մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ պարոն Կ.Գրիգորյանին, խնդրելով ներկայացնել, թե 2022-2023ուս.տարվա ինչ ծանրաբեռնվածություն է նախատեսել և մշտապես ստացել եմ անորոշ պատասխան (աշխատում ենք ծանրաբեռնվածության վրա և շուտով կտեղեկացնենք): Իսկ արդեն հուլիս ամսվա վերջին օրերին նշել է, որ այդ մասին կտեղեկացնեն արձակուրդից հետո (մեր արձակուրդն ավարտվում է օգոստոսի 24-ին): Մինչդեռ այդ տեղեկատվությունն ինձ անհրաժեշտ էր հնարավորինս շուտ, հետագա անելիքներս և ծրագրերս պլանավորելու համար (արդեն իսկ մտավախություն ունեի, որ ՀՊՏՀ ղեկավարությունը սուբյեկտիվ որոշում է կայացրել իմ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին):
Օգոստոսի 22-ին ՀՊՏՀ-ից ստացել եմ ծանուցագիր աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին: Վերոշարադրյալ բոլոր փաստերից և մեկնաբանություններից միանշանակ երևում է, որ իմ նկատմամբ կայացված որոշումը խիստ սուբյեկտիվ է և բխում է ՀՊՏՀ ղեկավարության անձնական շահադիտական նպատակներից, ինչը կոռուպցիա եզրույթի դրսևորումներից է:
Սուբյեկտիվ մոտեցման մասին է վկայում նաև այն փաստը, որ ամբիոնի վարիչ Կ.Գրիգորյանը ամբիոնի ծանրաբեռնվածությունը բաշխել է սեփական հայեցողությամբ, ըստ էության հաշվի չառնելով որևէ գիտականորեն հիմնավորված չափորոշիչ (խոսքը, բնականաբար, չի վերաբերում մրցույթով անցածներին):
Մինչդեռ մեր ամբիոնում 0,5 դրույք դասաժամեր են ստացել մարդիկ, ովքեր ՀՊՏՀ-ում զբաղեցնում են վարչական պաշտոններ, զուգահեռաբար զբաղված են նաև վճարովի որևէ գիտահետազոտական աշխատանքում (փաստորեն ունեն 2,5 հաստիք զբաղվածություն): Ունենք նաև հիմնական դասախոս, ով մեկ դրույքով աշխատում է մեր ամբիոնում և այլ բուհում զբաղեցնում է վարչական պաշտոն:
Եվ ամենացավալին այն է, որ այս բոլոր գործընթացներն իրականացվել են գաղտնիության պայմաններում՝ մինչև վերջին պահը ես տեղեկացված չեմ եղել, որ դասաժամեր չեն նախատեսել: մինչդեռ որպես հիմնական աշխատող, նրանք պարտավոր էին այդ մասին տեղեկացնել երկու ամիս շուտ:
Իմ նկատմամբ խիստ ուղղորդված մոտեցման մասին է խոսում նաև այն փաստը, որ ամբիոնի մի քանի դասախոսներ այսօր պատրաստ են հրաժարվել իրենց հասանելիք ժամերից՝ 0,25 դրույքի չափով, սակայն ամբիոնի վարիչը դարձյալ մերժում է ինձ ժամեր տալ, պատճառաբանելով, որ ռեկտորը՝ հրամանով ինձ աշխատանքից ազատել է: Ընդ որում, թեև ես ունեմ աշխատանքային պայմանագիր, մինչև 2022թ. օգոստոսի 31-ը, սակայն ըստ այդ պայմանագրի ես համարվում եմ հիմնական աշխատող, քանի որ 1978թ.-ից առ այսօր՝ անընդմեջ աշխատում եմ նույն կազմակերպությունում:
Վերոնշյալ բոլոր կետերը հիմնավորված են կոնկրետ փաստաթղթերով:
ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ՝ Արփենիկ Հայկի Մուրադյան
Նմանատիպ նյութեր
1073 դիտում
19:04 16-02-2015
Կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերը զգալի անկում են ապրել
4061 դիտում
16:46 18-01-2018
ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությամբ մշակվող ծրագրերով կչեզոքացվեն և կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը
Այս բաժնից
484 դիտում
18:13 21-11-2024
Ազգային ժողովում հյուրընկալվել է Բունդեսթագի Եվրամիության հարցերի հանձնաժողովի նախագահը
739 դիտում
18:01 21-11-2024
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Էստոնիայի դեսպանի հետ
892 դիտում
17:36 21-11-2024
Հավաքին մասնակցելու համար առաջարկել են 6,000-8,000 դրամ․ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան