211652_close_icon
views-count15030 դիտում article-date 22:30 29-08-2022

Քեզ բացակա չենք դնի. Ծնունդդ շնորհավո՛ր, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս, հրազդանցի Կորյուն Հարությունյան, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 28-ին, Հրազդան քաղաքում տեղի ունեցավ Արցախյան 44–օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած  հրազդանցի Կորյուն Հարությունյանին նվիրված մեծարման երեկո:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ներկա էին հերոսի հարազատները, ընկերները, այդ թվում՝ դպրոցական և զինվորական, հերոսածին մայրեր, Արցախյան 3 պատերազմներին մասնակցած հերոսներ, հյուրեր ոչ միայն Երևանից ու ՀՀ մարզերից, այլ նաև Արցախից:

 Երեկ մեր հերոսը կդառնար  20 տարեկան:

Կորյուն Հարությունյանը ծնվել է  2002թ.-ի օգոստոսի 28-ին: Ընտանիքի ամենափոքր զավակը՝ 3 քույրերից հետո: Խելացի Կորյունը 3 տարեկանից սկսեց զբաղվել գրաճանաչությամբ և սպորտով։ 3 տարեկանում արդեն գիտեր աշխարհի քարտեզը, գումարել, հանել, բաժանել, բազմապատկել: Նա տարբերվում էր իր հասակակիցներից:

Արդեն 6 տարեկանում հաճախեց Հրագդան քաղաքի Խաչատուր Աբովյանի N1 դպրոցը: Երբ Կորյունն ընդունվեց դպրոց, գիտեր հայերեն այբուբենը, գրել կարդայ: Իր դասընկերները հայերեն տառերն էին սովորում, բայց մեր հերոսն արդեն անգլերեն ու ռուսերեն էր սկսել կարդալ: Յուրահատուկ երեխա, հետագայում յուրահատուկ մարդ էր Կորյունը:

Դպրոցում սովորեց գերազանց: Մինչև 6-րդ դասարան ստացավ գովասանագրեր՝ որպես լավագույն աշակերտ, օրինակելի սան,  2020-ին ավարտեց Խաչատուր Արբավյանի անվան ավագ դպրոցը։ Այդ ընթացքում սիրվել է դպրոցի անձնակազմի կոզմից: Բոլորն էին սիրում Կորյունին: Դպրոցն ավարտելուց հետո հերոսն ընդունվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարան:

2021 թ.-ի փետրվարի 17-ին գորակոչվեց հայկական բանակ ծառայության՝ դեպի Վարդենիս: Ծառայեց 5 ամիս: Այնտեղ նույնպես նա թողեց իր հետքը: 5 ամիսների ընթացքում Կորյունը ստացավ «Պոստավո տղա» հեղինակային մականունը: Հրամանատարները ամբողջ զորքի առաջ ձեռք են սեղմել հերոսին՝ որպես լավագույն զինվոր, խոստացել պատվոգիր ուղարկել ծնողներին, որ այդպիսի տղա են դաստիարակել ու մեծացրել, սակայն չհասցրեցին: Պատվոգիրն արդեն տանն է՝ բայց Կորյունի զոհվելուց հետո:

2021թ.-ի հուլիսի 28-ին, հայրենի հողը պաշտպանելիս, երբ ադրբեջանական զինված խումբը փորձել է դիվերսիոն խմբով գրավել Վերին Շորժայի կարևոր նշանակություն ունեցող բարձունքը, Կորյունը ժամեր շարունակ կռվել է մինչև վերջին փամփուշտը, զոհվել է հրամանատարի հետ միասին, բայց իրեն վստահված դիրքը չի զիջել թշնամուն: Նույն օրը Կորյունի հետ զոհվեցին ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը (հրամանատարը), Դավիթ Գառնիկի Քոչարյանը․․․


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 210+
210+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր