211652_close_icon
views-count518764 դիտում article-date 17:41 29-08-2022

Մինչև «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանը յութուբյան իր «Հանրային ձայն»-ով փաստերով չբարձրաձայնեց հայտնի ցեղասպանագետի շիրիմի անմխիթար վիճակի մասին, պատկան մարմինները գործի չանցան

Օրեր առաջ հանրությանն հայտնի «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանը  յութուբյան իր «Հանրային ձայն»-ով բարձրաձայնել և լուսանկարներ էր հրապարակել, թե ինչպիսի անմխիթար վիճակում է գտնվում հայտնի ցեղասպանագետ, Մովսես Խորենացի, Սրբ Սահակ և Մաշտոց մեդալակիր Վ․ Տատրյանի գերեզմանը:

Գիտնականի շիրիմը գտնվում է Երևանում՝ կենտրոնական գերեզմանատանը ու Վ. Ղուկասյանի եթերից պարզ է դառնում, որ այն գտնվում է լքվածության, անտերության մեջ:

Վ. Ղուկասյանի կողմից  խնդիրը բարձրաձայնելուց հետո, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝՝ պետական որոշ կառույցներ, իրար հերթ չտալով, փորձում են արդարանալ, թե մենք տեղյակ չէինք, մենք որ իմանայինք, բա էդպես կլինե՞ր:

Ինչպես տեղեկանում ենք Aravot.am-ից, խնդրին անդրադարձել է նաև Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Գալստյանը, գրառում կատարելով ֆեյսբուքյան իր էջում:

Նմանատիպ նյութեր