211652_close_icon
views-count65184 դիտում article-date 10:28 29-08-2022

Խոշոր ավտովթար՝ Երևանում. «Հաղթանակ» զբոսայգու դիմաց բախվել են BMW X6 M Competiton-ն ու Toyota Camry-ին. BMW-ի անվահեծանը կոտրվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Ազատության պողոտայում՝ Հաղթանակ զբոսայգու դիմաց, բախվել են BM X6 M COMPETITION մակնիշի և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։

Ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. եղել են սթափ։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 131+
131+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր