211652_close_icon
views-count32694 դիտում article-date 21:55 28-08-2022

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ բախվել են Mercedes-B170-ն ու Opel Vectra-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
 
Ժամը 18:50-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են Mercedes-B170 մակնիշի և Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
 
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի, ավագ տեսուչ Գեղամ Գրիգորյանի գլխավորությամբ:
 
Վթարի փաստով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր